Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Ապրիլի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի կողմից կազմակերպվեց ցերեկույթ՝ նվիրված հայազգի մեծանուն երգիչ, երգահան, հասարակական գործիչ, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի, 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին։

Միջոցառման ընթացքում 9-րդ «Ա» դասարանի աշակերտները ներկայացրին աշխարհահռչակ երգչի կյանքից դրվագներ, կատարեցին նրա ստեղծագործությունները։

    

«Ես ինձ իհարկե հայ եմ զգում և աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է»,-ասել է Շառլ Ազնավուրը։

Միջոցառման ընթացքում հետաքրքիր էր հարցազրույցը, որի ժամանակ Շառլ Ազնավուրը «պատմում էր» իր անցած դժվարին կյանքի, փակ դռների, հուսահատությունների մասին։

Այն հարցին թե «Ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում, եթե վիճակվեր կրկին ապրել»։

Շառլը պատասխանեց. «Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»։

Ցերեկույթն ավարտվեց հետևյալ բառերով, «Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով, հպարտության և երախտագիտության զգացումով։ Նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին»։

    

  

    

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.04.2024)
Դիտումներ: 368 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar