«Spelling bee» խորագրով մրցույթ՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և «Գ» դասարանների աշակերտների միջև
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և «Գ» դասարանների միջև տեղի ունեցավ «Spelling bee» խորագրով մրցույթ, որը կազմակերպել էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը: Մասնակիցները պետք է ուղղագրեին բառերը, վերարտադրելով դրա գրավոր, բառարանային ձևը։ Մրցույթն իրականացվեց 2 փուլով: 2 փուլերի արդյունքներով 12 մասնակիցներից 1-ին տեղ է զբաղեցրել Նարե Հովհաննիսյանը, 2-րդ տեղ՝ Մարի Ջհահանգիրյանը և 3-րդ տեղ՝ Մարի Ակունցը: Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր աշակերտները 5-րդ «Ա» դասարանից են: «Spelling bee» մրցույթները դիտարկվում են որպես կրթական արժեք. նախապատրաստվելը և դրանց մասնակցելը նպաստում են աշակերտների գրագիտության բարձրացմանը և նրանց բառապաշարի ընդլայնմանը:
| |
| |
Դիտումներ: 309 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |