Ֆրանսախոս ֆիլմերի փառատոնի շրջանակում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ցուցադրվեց «Մեծ արձակուրդները» ֆիլմը

Ֆրանսախոս ֆիլմերի փառատոնի շրջանակում, Ֆրանսիայի դեսպանության և Գորիսի ֆրանսախոսության մշակույթի կենտրոնի հետ համատեղ  Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ցուցադրվեց «Մեծ արձակուրդները» ֆիլմը։

Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, որը հնարավորություն տվեց նրանց սովորել նոր բառեր, նոր արտահայտություններ։ Ավարտին՝ ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ընթացքում աշակերտներն ազատ արտահայտեցին իրենց մտքերը և խոսեցին իրենց ամառային արձակուրդների մասին։

    

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.04.2024)
Դիտումներ: 149 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar