Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Արտակ Աղաբեկյանը դարձավ Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնության չեմպիոն

Ապրիլի 21-24-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում կայացավ Ազատ ոճի ըմբշամարտի  պատանիների ՀՀ  առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի մարզադպրոցների հավաքական թիմերի ուժեղագույն մարզիկները։

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանի աշակերտ, Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Արտակ Աղբեկյանը ծանր ու փայլուն գոտեմարտերի արդյունքում անցավ եզրափակիչ փուլ․ այս փուլի վճռորոշ գոտեմարտն ավարտվեց Արտակի հաղթանակով, ու նա դարձավ առաջնության չեմպիոն։ Այս հաղթանակով մարզիկն  իրավունք ստացավ մասնակցելու 2024 թվականին Ալբանիայում կայանալիք Եվրոպայի և Արգենտինայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ապրիլի 25-ին դպրոցի աշխատակիցներն ու աշակերտներն իրենց ֆլեշմոբով շնորհավորեցին Արտակ Աղաբեկյանին՝ հաղթանակի կապակցությամբ, և տնօրինության կողմից նրան հանձնեցին շնորհակալագիրը։

Հատկանշական է, որ ՀՀ անկախությունից հետո ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունում Գորիս քաղաքը չեմպիոն դեռևս չէր ունեցել, և առաջին անգամ Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Արտակ Աղաբեկյանը 45 կիլոգրամ քաշային կարգում նման հաղթանակ տոնեց։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.04.2024)
Դիտումներ: 401 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar