|
Մայիսի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի կողմից կազմակերպվել էր «Seasons» թեմայով բաց դաս, որի նպատակն էր զարգացնել աշակերտների անգլերեն բանավոր խոսքի հմտությունները: Աշակերտները խառնված հերթականությունների մեթոդով թղթերը դասավորելուց հետո ստացան դասի թեման։ Պրիզմա մեթոդի օգնությամբ գրեցին թեմային առնչվող բառապաշարը։ Սովորողները կրկնեցին ածականների համեմատության Աստիճանները և համեմատեցին սահիկաշարի նկարները։ Բաց դասի ընթացքում աշակերտներն անգլերեն լեզվով հարցումներ կատարեցին իրենց շրջանում՝ պարզելու, թե որն է հարցվողների տարվա սիրելի եղանակը և ինչու։ Դասի արդյունքերն ամփոփվեց դիագրամի միջոցով, իսկ գնահատումն իրականացվեց 6 գլխարկների օգնությամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 480 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





