«Մի պտղունց՝ հայերենի գանձարանից»․ մրցույթ-վիկտորինա՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում

Մայիսի 10-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Բ» դասարանում դասղեկ Սոնա Հարությունյանի կողմից կազմակերպվել էր մրցույթ-վիկտորինա՝ «Մի պտղունց՝ հայերենի գանձարանից»։ Այն իր ձևաչափով տարբերվում էր ավանդական մրցույթներից. գրական-երաժշտական ցերեկույթ հիշեցնող միջոցառում-հաշվետվություն էր՝ մեկ տարվա կատարած աշխատանքի։ Դասարանի աշակերտներից կազմված 3 խմբերը հետաքրքիր գիտական և գեղարվեստական տեղեկություններ հաղորդեցին մեր բազմաշերտ լեզվի հարուստ գաղտնարաններից։ Ստուգաբանությունից մինչև թևավոր խոսքեր, դարձվածքներ, ամենաբազմազան քերականական հարցեր, տարաբնույթ խաղ-առաջադրանքներ, բեմադրություն. հանդիսատես ծնողներին հիացմունք, միաժամանակ զարմանք էին պատճառել իրենց երեխաների բազմակողմանի իրազեկվածությունը  մայրենի լեզվից։

Մրցույթ-վիկտորինայի մրցատյանը դժվարությամբ առանձնացրեց հաղթող թիմին, քանի որ 3 խմբերն էլ հանդես եկան բարձր ակադեմիական պատրաստականությամբ։

Առանձնացվեցին անվանակարգեր ևս՝ «Լավագույն ավագ», «Լավագույն արտիստական խաղ», «Լավագույն խոսք»։

Նման մրցույթ միջոցառումները նպաստում են հայերենի համակողմանի ճանաչողությանը, սեփական լեզվի արժևորմանը, գնահատմանը։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.05.2024)
Դիտումներ: 284 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar