Մայիսի 7-9-ը և 13-15-ը Վանաձոր քաղաքում անցկացվեց դպրոցականների սպորտլանդիայի եզրափակիչ փուլը, որտեղ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացրին 1-3-րդ և 4-6-րդ դասարաների թիմերը։ Մրցումներին մասնակցում էին երկու տարիքային խմբերում մարզային փուլում 1-ին տեղ զբաղեցրած 11 թիմերը։ Համառ պայքարի և ուժեղ մրցակցության արդյունքում 1-3-րդ դասարանցիները զբաղեցրին 5-րդ տեղը, իսկ 4-6-րդ դասարանցիները՝ 3-րդ տեղը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 4-6-րդ դասարանցիների թիմը պարգևատրվեց 3-րդ պատվավոր տեղի գավաթով, շնորհակալագրերով, պատվոգրերով, սպորտային համազգեստով։ Դպրոցը ստացավ դրամական պարգև։ Առողջ, մրցակցային ու հետաքրքիր խաղից զատ աշակերտներն այցելեցին նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Շնորհավորում ենք մեր սաներին և մարզիչներին՝ դպրոցն ու Սյունիքի մարզը պատվով ներկայացնելու համար։ Թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը։
| |
| |
Դիտումներ: 416 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |