Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Գորիս քաղաքում անցկացվող «Առողջ ապրելակերպի» հանրային արշավին

Առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի» հանրային արշավն այս տարի իրականացվել է Գորիս քաղաքում, որին մասնակցում էին քաղաքի և հարակից գյուղերի մի շարք դպրոցներ: Արշավին մասնակցում էին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ:

Միջոցառումը մեկնարկեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից՝ քայլերթով: Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղադրված տաղավարներում իրականացվեցին առողջ վարքագծի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումներ:

Աշակերները հաճույքով իրականացրին քայլարշավը, մասնակցեցին մարզական և ավանդական խաղերին, դպրոցի խոհարարի օգնությամբ պատրաստեցին առողջ սնունդ և հյուրասիրեցին ներկաներին:

Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են աշակերների համար, քանի որ դեռ վաղ տարիքից առողջ ապրելակերպը սովորություն է դառնում և խրախուսվում է ֆիզիկական ակտիվությունը:

Ավարտին մասնակիցներն արշավին ակտիվ մասնակցության համար ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ստացան պատվոգրեր։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.05.2024)
Դիտումներ: 337 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar