| Մայիսի 11-ին Գորիսի պրոֆեսոր Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Ռազմավարական զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպվել էր մասնագիտությունների կողմնորոշման օր, որին մասնակցեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները։ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոսներն աշակերտներին ներկայացրին քոլեջում ներդրված մասնագիտություններն ու այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են տեղում՝ որակյալ կրթություն ստանալու և պահանջված մասնագետ լինելու համար։ Աշակերտներին ուղեկցում էր դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Արմիդա Գևորգյանը։ «Մասնագիտական խթանման օրն» իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում։ 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 486 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
   
  
 
   
  
 
   
  