Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավարտական դասարանների «Զանգեր կախելու» արարողությունը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում օրերը տոնական են։ Ավարտական Վերջին դասին նախորդում են ավանդույթ դարձած «Զանգերի կախման» միջոցառումները։ 9-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների դասղեկներ Լուսինե Բաղդասարյանը, Սիրուշ Բաղդասարյանն ու Հերմինե Ալավերդյանն աշակերտների օրը փոքրիկ տոնի էին վերածել: Աշակերտները ստացան վերջին զանգն ազդարարող խորհրդանիշները, միմյանց բարեմաղթանքներ հղեցին, լուսանկարվեցին, ուրախացան:

Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, շնորհակալական խոսքեր՝ ուղղված ուսուցիչներին, աշակերտների 9 երկար ու ձիգ տարիների հիշողություններով։

«Զանգերի կախման» արարողությամբ աշակերտները ոտք են դնում մեկ այլ աշխարհ, նոր աշխարհ: Նրանց սպասվում է նոր կյանքի երկար ու ոչ այդքան դյուրին ճանապարհ, որը պետք է լինի նորանոր հաջողություններով լի:

  

  

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.05.2024)
Դիտումներ: 418 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar