Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տարբերվող օր էր։ Աշակերտները ֆլեշմոբով շնորհավորեցին «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական փուլերին մասնակցած սաներին։ Դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը, թիմերի մարզիչներ Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացրած 1-3-րդ և 4-6-րդ դասարանների թիմերին դպրոցի տնօրենության կողմից տվեցին շնորհակալագրեր՝ մարզային՝ կիսաեզրափակիչ փուլում առաջին պատվավոր տեղերը զբաղեցնելու համար, իսկ 4-6-րդ դասարանների սաներին հանձնեցին 4-րդ եզրափակիչ փուլի հավաստագրերը, որտեղ դպրոցի սաները թիմային հաշվարկով զբաղեցրել էին 3-րդ տեղը։ Հավաստագրեր շնորհվեցին նաև թիմերի մարզիչներ Աննա Աբգարյանին և Ռոբերտ Արզումանյանին։ Նրանք մասնակիցներին մաղթեցին շարունակական հաղթանակներ, շնորհակալություն հայտնեցին դպրոցի պատիվը բարձր պահելու համար։ Դպրոցի աշակերտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին թիմերի մարզիչներին՝ անխոնջ աշխատանքի և նվիրումի համար, տնօրենությանը՝ սպորտային միջոցառումներին աջակցելու, խրախուսելու և մասնակցությունը ապահովելու պատրաստակամության համար։
| |
| |
Դիտումներ: 253 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |