Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում «Անգլերեն» առարկայից տեղի ունեցավ բաց դաս

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս, որի ընթացքում աշակերտները տարբեր խաղ-մրցույթների միջոցով ամփոփեցին ուսումնական տարվա անցածը, երգեցին երգեր, հեգեցին բառեր։

«Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանի կողմից դասարանը բաժանվել էր խմբերի, որոնց հանձնարարվել էր երեք աշխատանք՝ գուշակել տեքստը, տրված խառը բառերով կազմել նախադասություն և գտնել սխալը։

Բաց դասի ավարտին հաղթող խմբին և յուրաքանչյուր խմբի լավագույն աշակերտներին Լիանա Գրիգորյանը հանձնեց նվերներ։

    

  

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2024)
Դիտումներ: 243 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar