«Ո՜վ մեծասքանչ դու լեզու, դու մեր հավատի լուսեղեն շքերթ» խորագրով նշվեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց 1-ին «Բ» դասարանի Այբուբենի տո

Մայիսի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «Ո՜վ մեծասքանչ դու լեզու, դու մեր հավատի լուսեղեն շքերթ» խորագրով նշվեց 1-ին «Բ» դասարանի Այբուբենի տոնը։

Գիտելիքը ուժ է, շարժման ուժ, արարման ուժ։ Աշակերտներն իրենց քաղցրախոս մայրենիով հավաստեցին, որ իրենք զորեղ ու քաջ ռազմիկների, մեծատաղանդ հանճարների ժառանգներն են ու հետևորդները, և պարտավորվեցին արժանի զավակներ մեծանալ` շենացնելով ու զորացնելով Հայաստանը։

Դասվար Կարինե Պողոսյանը շնորհավորեց իր սաներին` կարևորելով գրաճանաչությունը` որպես յուրաքանչյուր աշակերտի ճանապարհի փարոս, որպես նրա մտքի թռիչքի գրավական, որպես պայծառ ապագայի հաղթական նվաճում։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.05.2024)
Դիտումներ: 279 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar