«Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում
Մայիսի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով միջոցառում՝ նվիրված ընտանիքի միջազգային օրվան, որը կազմակերպել էին դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Արմիդա Գևորգյանն ու Աշակերտական խորհրդը։ Աշակերտներն իրենց երգով, պարով, արտասանությամբ, պատմություններով, բեմականացմամբ ներկայացրին օրն ու օրվա խորհուրդը: Առանձնակի ուշադրություն դարձվեց հայկական ընտանիքին, խոսվեց նահապետական ժամանակներից մինչև մեր օրերի հայկական ընտանիքի մասին։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի Աշակերտական խորհրդում ընդգրկված աշակերտները:
| |
| |
Դիտումներ: 306 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |