«Հայերենի գաղտնարաններում» խորագրով մրցույթ-վիկտորինա Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մայիսի 21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանի կողմից կազմակերպվել էր «Հայերենի գաղտնարաններում» խորագիրը կրող ինտելեկտուալ մրցույթ-վիկտորինա՝ 9-րդ «Ա», 9-րդ «Բ» և 9-րդ «Գ» դասարանների աշակերտների միջև։ Վիկտորինայի նպատակը տրամաբանական մտածողության զարգացումն էր, մրցունակության ձևավորումը, համագործակցային մթնոլորտ ձևավորելը, ինչպես նաև նոր գիտելիքներ հաղորդելը: Հարցաշարը կազմված էր «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներից, նաև միջառարկայական կապ ստեղծվեց «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաների միջև։ Մրցույթի մեկնարկին թիմերը ներկայացան, նշեցին իրենց թիմերի անվանումները, կարգախոսը։

Մրցույթի ժյուրիի կազմում էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, «Հայոց լեզու և գրականություն» առարկաների ուսուցչուհի Սոնա Հարությունյանը, «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը։

    

Վիկտորինան ընթացավ երկու փուլով՝ թիմային, անհատական։ Մեկնարկին 6-րդ «Բ» դասարանի աղջիկները ներկայացրին գեղեցիկ պարային համար, ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ։ Առաջին փուլը կազմված էր տասնհինգ ենթափուլերից։ Առաջին փուլի ավարտից հետո ամփոփվեցին միավորները, իսկ երկրորդ փուլը տեղի ունեցավ թիմերի ավագների միջև, որոնք միավորներ բերեցին իրենց թիմերին: 

Մրցութը տեղի ունեցավ լարված և թեժ մթնոլորտում։ Միավորային հաշվարկով հավասար արդյունքներ ցուցաբերեցին բոլոր թիմերը, տրվեցին լրացուցիչ բլից հարցեր, բայց թիմերի ուժեղ կարողությունների պատճառով ժյուրին դժվարացավ առանձնացնել հաղթող թիմին։ Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը ամփոփեց վիկտորինա–մրցույթը և նշեց, որ աշակերտներն այսօր եկել են էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները, քանի որ «Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլև դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ»:

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.05.2024)
Դիտումներ: 353 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar