«Հավերժ կանգուն, հայոց տառեր» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում

Մայիսի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրը տոնական էր։ 1-ին «Գ» դասարանի աշակերտները «Հավերժ կանգուն, հայոց տառեր» խորագրով միջոցառման գլխավոր հերոսներն էին։ 

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին այս տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու իրենց հնչեղ ասմունքով, երգ ու պարով հիացրին ներկաներին։ Աշակերտները ներկայացրին Մաշտոցի կյանքից դրվագներ և գրակերտման հրաշքը։ 

Աշակերտներն իրենց երդումով խոստացան անաղարտ պահել ոսկեղենիկ հայերենն ու շարունակել մեծն Մաշտոցի պատգամը։ 

Հայոց տառերը դարեր շարունակ հային հայ է պահել, իսկ հայոց երկիրը` կանգուն է մնացել մաշտոցյան գրերի շնորհիվ։ 

Միջոցառման ընթացքը շարունակվեց հայրենասիրության, Հայաստանի և մանուկների համար այդքան կարևոր դարձած խաղաղության մասին երգ ու ասմունքով։ Իսկ ամփոփվեց հայկական հեզաճկուն և խրոխտ պարով։

Դասվար Ռիտա Շալունցը շնորհավորեց աշակերտներին գրաճանաչ դառնալու առթիվ և պատգամեց լինել հայրենասեր, խելացի և հայ ազգի արժանավոր զավակը։

Ներկաներն իրենց հիացմունքի խոսքերով շնորհավորեցին աշակերտներին, ծնողներին և շնորհակալություն հայտնեցի ուսուցչուհուն` կատարած աշխատանքի համար։

      

      

      

      

      

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.05.2024)
Դիտումներ: 421 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar