«Прощай, Букварь!» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում

Մայիսի 22-ը տոնական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանի աշակերտների համար։ Նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ «Прощай, Букварь!» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը։

Միջոցառումը սկսվեց աշակերտների մասնակցությամբ անակնկալ տեսանյութով։ Երեխաներն իրենց հնչեղ, սահուն և գեղեցիկ ասմունքով, երգ ու պարով տպավորեցին ներկաներին։ Աշակերտներին հյուր էր եկել «Букварь»-ը, ով ստուգեց նրանց գիտելիքները և համոզվեց, որ աշակերտներն արդեն գիտեն ինչպես մայրենիի, այնպես էլ ռուսաց լեզվի տառերը, կարողանում են գրել և կարդալ ռուսերենով։ Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին հայտնի «Репка» հեքիաթը` ավելի ժամանակակից լուծումներով։

Միջոցառման ավարտին աշակերտներին շնորհավորեցին և հիացմունքի խոսքեր հղեցին ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Արմիդա Գևորգյանը, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։ Նրանք փաստեցին, որ աշակերտների սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը, վկայում են այն մասին, որ ուսուցչուհու աշխատանքը տեսանելի է և գնահատելի։

    

      

    

      

  

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.05.2024)
Դիտումներ: 342 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar