«Праздник Букваря» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում

Մայիսի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2-րդ «Բ» դասարանի «Праздник Букваря» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր ռուսերենի այբբենարանին:

Աշակերտները երգերի, բանաստեղծությունների, պարերի միջոցով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսաց լեզվի առաջին ընկեր-դասագրքին՝ «Букварь»-ին, որը համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։

Երեխաները հիացրին բոլորին սահուն խոսքով, գեղեցիկ պարերով և երգերով։ 

Աշակերտները, ողջունելով ուսուցիչներին և ծնողներին, ներկայացրին, թե ինչպես են հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչպես են սովորել կարդալ և գրել օտար լեզվով։

Միջոցառումը կազմակերպել էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը:

      

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.05.2024)
Դիտումներ: 263 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar