Մայիսի 24-ին, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում հնչեց «Վերջին զանգը»: Բախշյանականների համար այն հնչեց 58-րդ անգամ: Միջոցառման մեկնարկին առաջին անգամ հնչեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հիմնը, որը կատարեց դպրոցի երգչախումբը, ինչպես նաև ներկայացվեց դպրոցի տարբերանշանը, դրոշն ու դրանց խորհուրդը: Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհավորեց մանկավարժներին ու 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտներին՝ «Վերջին զանգի» կապակցությամբ: Բախշյանականների «Վերջին զանգին» մասնակցում էին դպրոցի ուսուցչական կազմը, ծնողներ, բարեկամներ, հարազատներ։ Հուզված էին բոլորը՝ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Տոնական զարդարված բեմահարթակից հնչեցին հրաժեշտի խոսքեր, երգ, պար, կատակ։ Շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին՝ հոգատարության, ջերմության, բարության և միշտ իրենց կողքին լինելու համար։ Իրենց ավագ ընկերներին շնորհավորելու էին եկել 4-րդ դասարանցիները։ Նրանք իններորդցիներին մաղթեցին բարի երթ՝ ցանկանալով անսահման հաջողություններ, ուժ, կորով կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար։ Դպրոցական տարիներն ամենահետաքրքիրն են, որոնք հավերժ կմնան նրանց հիշողությունների մեջ՝ որպես ամենաանհոգ և երջանիկ պահեր։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Լիլի Նարինյան» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանին և Արկադիա Մարդյանին՝ միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և պարերի բեմադրության համար: Միջոցառման բոլոր լուսանկարները՝ այստեղ:
| |
| |
Դիտումներ: 590 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |