Ամբողջ աշխարհում նշվող Գիտելիքի օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես 1-ին դասարանցիների համար, որոնք առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում միջոցառումները մեկնարկեցին ՀՀ օրհներգով, որից հետո ընթերցվեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիներին երգ ու պարով դիմավորեցին դպրոցի շնորհալի աշակերտները, իսկ իններորդցիները նրանց ուղեկցեցին նիստերի դահլիճ, որտեղ առաջին դասարանցիներին ու նրանց ծնողներին ողջունեց ու բարի երթ մաղթեց տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը: Տոնական միջոցառումն առանձնացավ իններորդցիների գեղեցիկ պար-անակնկալով, ինչպես նաև «առաջին զանգի» ընթացքում առաջին անգամ հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի սաները մեծ տոնական միջոցառմամբ, երգ ու պարով սկսեցին 2024-2025 ուսումնական տարին:
| |
| |
Դիտումներ: 441 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |