Սեպտեմբերի 5-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց էին այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի ավագ պարեկ, ոստիկանության կապիտան Գուրգեն Գորիգորյանն ու նույն դասակի պարեկ, ոստիկանության լեյտենանտ Սմբուլ Մանուկյանը։ Ոստիկանության ներկայացուցիչներն աշակերտների հետ խոսեցին ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման կարևորության, հետիոտների կողմից պատշաճ վարքի դրսևորման, անչափահասների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում համապատասխան տույժերի և տուգանքների մասին: Պարեկներն անդրադարձ կատարեցին նաև «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջացառմանը, որի շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն, հորդորեցին ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ համագործակցության և դպրոցի հարակից տարածքում ուժեղացված ծառայություն իրականացվելու է համար:
| |
| |
Դիտումներ: 382 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |