Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի անակնկալը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում օրը տոնական  էր․ դպրոցի Աշակերտական խորհուրդը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել դպրոցի մանկավարժների համար։

«Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ»: Լև Տոլստոյի այս խոսքերով աշակերտները սկսեցին իրենց ելույթը։

Աշակերտական խորհրդի անդամները շնորհավորեցին ուսուցիչներին երգ ու պարով, սրտաբուխ և անկեղծ մաղթանքներով, արտասանեցին ուսուցիչներին նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ, մաղթեցին նրանց առողջություն, երջանկություն անձնական կյանքում: Բոլոր սաների աչքերում անթաքույց երախտագիտություն էր: Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց շնորհակալական խոսքերը հղեցին ուսուցիչներին․

Հարգանքն առ ուսուցիչ նույնն է, ինչ հարգանքն առ ծնող, առ հայրենիք, քանի որ ուսուցչի կերպարը՝ իր բացառիկ դերով ու կատարած ամենակարևոր աշխատանքով, հավասարազոր է արժեքներից բարձրագույնին։

Ուսուցիչ՝ հպարտ մի կոչում, որը կարող են կրել միայն ամենաարժանավոր և վաստակավոր մարդիկ: Ահա այսպիսին են այս դպրոցի ուսուցիչները:

    

  

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.10.2024)
Դիտումներ: 395 | Վարկանիշ: 1.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar