Կապանում տեղի ունեցավ «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը. մասնակցեցին ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանն ու Սիրուշ Բաղդասարյան

Հոկտեմբերի 19-20-ը Կապանում տեղի ունեցավ «Գլոբալ թու Լոկալ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանն ու Սիրուշ Բաղդասարյանը: 

Մասնակիցները վայելեցին հետաքրքիր բանախոսություններ, ձեռք բերեցին նոր կապեր և փոխանակվեցին արժեքավոր մտքերով։

Երկու օրերի ընթացքում քննարկվեցին կրթության մարտահրավերները, ինչպես նաև իրականացվեցին պանելային քննարկումներ, որոնք հագեցած էին նոր գաղափարներով:

Համաժողովի նպատակն էր համախմբել կրթության ոլորտի դերակատարներին՝ քննարկելու սոցիալական անարդարության պատճառները, դրսևորումներն ու կանխարգելման միջոցառումները։

Կարևորելով մարզի ուսուցիչների մեծ ներկայացվածությունն ու հետաքրքրությունը համաժողովի նկատմամբ՝ դրան հյուրընկալվել էր նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, որը ևս ողջունեց մասնակիցներին և գնահատեց նման համաժողների անցկացումը մարզում։

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.10.2024)
Դիտումներ: 170 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar