Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես

«Ա» տառի ուսուցումը դպրոցներում արդեն ավանդական տոնի է վերածվել: Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները պատրաստվում են այդ օրվան, զինվում համբերությամբ, լցվում գիտության լույսով, սպասում հույսով ու ակնկալիքներով: 

Նոյեմբերի 5-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես։ 

Դասվար Իրինա Ջավահիրյանը երեխաներին ներկայացրեց զարմանահրաշ այբուբենի առաջին տառը... Նա նշեց, որ հայրենիքը պաշտպանում են ոչ միայն զենքով, այլ նաև գիր ու գրականությամբ, գիտությամբ և մշակույթով։ Նա իր աշակերտներին նմանեցրեց մերկ ծառի, որը հետագայում կփթթի և իր պտուղները կտա, առհավատչյան կլինի մեր հայրենիքի հցորացմանը։ 

Դաս-միջոցառման նպատակն էր՝ ուսուցանել «Ա» տառը, ամրապնդել պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն հասկացությունները: 

Հայոց այբուբենն ուսանող փոքրիկները ոչ միայն բառեր կազմեցին, այլև ներկայացրին փոքրիկ պատմություն արջի, աղվեսի և առյուծի մասին... 

Շնորհանդեսին ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (05.11.2024)
Դիտումներ: 309 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar