Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես
Նոյեմբերի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառին նվիրված բաց դասը՝ բազմաբովանդակ, հետաքրքրաշարժ: Դասի հյուրը՝ արագիլը, ավետեց «Ա» տառի գալուստը և դրանով երեխաների՝ գիտելիքի հորիզոններում սավառնելու առաջին քայլի սկիզբը դրվեց։ Դասվար Անահիտ Աղաբեկյանի պատգամը հայրենասիրությունը գերադասելն էր, այն է՝ փայփայել մեր մայր լեզուն՝ մեր անկախության բանալին: Բաց դասի նպատակը՝ պատկերավոր և հետաքրքիր եղանակներով երեխաների մեջ ամրապնդել պատմություն-նախադասությու-բառ-վանկ-հնչյուն կապը: Բաց դասին ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ։
| |
| |
Դիտումներ: 203 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |