Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում ամանորյա տրամադրություն էր

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամանորյա տրամադրություն էր: Այս անգամ ամանորյա միջոցառման մասնակիցները 1-ին «Ա» դասարանի աշակերտներն էին: Տոնական ու հեքիաթային մթնոլորտում, զարդարված սենյակում երեխաները հանդես եկան բանաստեղծություններով:

Միջոցառման ընթացքում աշակերտները երազանքներ պահեցին ու տոնածառից կախեցին իրենց անվանական խաղալիքները, որից հետո վառվեցին դասարանի տոնածառի լույսերը:

Աշակերտները ստացան ծնողների կողմից պատրաստած նվերները:

Ծնողներն իրենց շնորհակալական խոսքն ասացին 1-ին «Ա» դասարանի դասվար Գայանե Ավագյանին՝ կատարած աշխատանքի և ցուցաբերած անհատական վերաբերմունքի համար:

  

  

  

  

 

  

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.12.2021)
Դիտումներ: 571 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar