Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների, դաս-հանդիպումների միամսյակ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 7-ը 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր։ Օրվա խորհրդին համահունչ գրադարանավար Արշալույս Երիցյանի նախաձեռնությամբ միջոցառումների, դաս-հանդիպումների միամսյակ հայտարարվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ «Դասը վարում է գրադարանավարը» խորագրով։ 

Ուսուցողական և դաստիարակչական մեծ նշանակություն ունեցող դասաժամերին ընդգրկվել են դպրոցի բոլոր աշակերտները, դասվարներն ու դասղեկները։ Նախատեսված հետաքրքիր աշխատանքներին՝ «Հեքիաթին ու գրադարանին հյուր», «Սասնա ծռեր» էպոսի քննարկումներ, «Մեր Մեծերը» շարքից՝ Պարույր Սևակ, «Իմ հայրենիքի գալիք աշունները» դաս-հանդիպումներին, գրքին ու դպրությանը նվիրված մեծարումներին հաջորդեց անակնկալ երաժշտական դասամիջոցը։ Այն գեղեցիկ միջոցառում էր՝ համեմված ազգային նվագարանների հնչյուններով, հայրենասիրական պարերով ու երգերով, որով ամփոփվեց Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շարքը:

Համոզված ենք, որ այս ձևաչափով միջոցառումների շնորհիվ մենք կամբարենք ջերմ ու բնական հույզեր, բնական ու բարի ժպիտներ։

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ։

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.11.2024)
Դիտումներ: 265 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar