Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում՝ «Երաժշտություն» առարկայից։ Թեման «Հայկական լավաշն» էր, և նախաբանը սկսվեց Աղոթքով և Հորովելով: «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը բաց դաս-միջոցառման բացումն ազդարարեց «Հայի հացը սկսվում է գութանից, հորովելից, աղոթքից, հողից, արտից, ցորենից և խաչից» խոսքերով։ Դաս-միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին լավաշի զորության, ստեղծման դժվարությունների, լավաշի խմորի բաղարդրիչների, դրա թխման գործնթացների մասին։ Դասի նպատակն էր երեխաների մեջ սերմանել հայկական, ազգային, ավանդական, մշակութային արժեքներ, ձևավորել գեղագիտական ճաշակ, ինչպես նաև հայեցի դաստիարակություն։ Այն համեմվեց գեղեցիկ երգերով, պարով և քանոնի գեղեցիկ կատարումներով։ Ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արմինե Հարությունյանը, մեթոդմիավորման նախագահներ Աննա Աբգարյանն ու Ռիտա Շալունցը, ուսուցիչներ:
| |
| |
Դիտումներ: 182 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |