Դեկտեմբերի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Հայկական ժողովրդական նվագարաններ» թեմայով, որը կազմակերպել էր «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանը։ Բաց դասի ընթացում աշակերտները մեծ ոգևորությամբ և գեղեցիկ ներկայացրին իրենց նախընտրած և սիրելի նվագարանները, ակտիվորեն պատասխանեցին իրենց ուղղված հարցերին, ունկնդրեցին տարբեր նվագարաններ, գուշակեցին նվագարանները։ Աշակերտները դերերով երգեցին աշուղական և ժողովրդական երգեր։ Հայկական նվագարանները յուրահատուկ և գեղեցիկ հնչողություն ունեցող երաժշտական գործիքներ են, որոնք ունեն դարերի պատմություն։ Մեծ է ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպարեզում։ Ամեն մի ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ նվագարանները։ Աստիճանաբար, հարևան ժողովուրդների մշակույթների փոխներգործության հետևանքով, մի ժողովրդի նվագարաններն անցել են մյուսին, և դրա համար էլ հաճախ միևնույն նվագարանը կամ նրա տարատեսակը հանդիպում է տարբեր ժողովուրդների մոտ։ Պետք է պահպանել, գնահատել, արժևորել մեր ազգայինը, որովհետև առաջնագծում զինվորն է, իսկ թիկունքում` մշակույթը։
| |
| |
Դիտումներ: 115 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |