Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում գրականության բաց դաս Էր՝ Նար-Դոսի «Ես»-ի և «Նա»-ի կերպարների վերլուծությունն ու հակադրումը։ Սովորողները նկարահանել էին ֆիլմ իրենց իսկ մասնակցությամբ։ Ստեղծված սցենարը բավականաչափ հարուստ էր՝ լի ստեղծարարական նոր մոտեցումներով։ Սովորողները նոր կերպարներ էին ներմուծել, տվել հետաքրքիր հանգուցալուծումներ։ Այնքան բնական և կենդանի էր պատանի արտիստների խաղը, որ հանդիսատեսը համակ ուշադրությամբ վայելեց անզուգական պահեր. անթաքույց էին ներկաների հույզերն ու ապրումները։ «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանը խոստովանեց, որ երջանիկ է, որովհետև իր առաքելության ճանապարհին իր սաներին սովորեցնում է կյանքի արվեստը, նրանց ափի մեջ դնում ճիշտ ապրելու, երբեք չընկրկելու, կյանքի դռները բացելու բանալին։
Աշակերտների մի այլ խմբի կողմից բեմադրվեց հատված պատմվածքից, որտեղ ի ցույց դրվեցին ոչ միայն նրանց արտահայտիչ խոսքը, տպավորիչ արտիստիկ խաղը, այլև վերջիններիս երաժշտական հմտությունները։ Կատարվեց անդրադարձ՝ ինչ դասեր եք քաղում գրականության դասերից, Նար-Դոսի պատմվածքների ուսուցողական-ճանաչողական ազդեցությունը սովորողների աշխարհայացքի ձևավորման հարցում։ Մասնակից բոլոր աշակերտներն իրավամբ արժանացան դրվատանքի բազում խոսքերի և բարձր գնահատականների։
| |
| |
Դիտումներ: 166 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |