Դեկտեմբերի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Կենսաբանության» առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միջազգային օրվան: «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը սկզբից հիշատակեց, որ դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես հիշեցում, որ բոլորը պետք է միասին պայքարեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ, իսկ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դա տեղեկատվությունն է: Աշակերտներտները պատկերավոր ներկայացրին վիրուսի փոխանցման ուղիները, նշեցին այն ուղիները, որոնց միջոցով ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առողջ մարդուն, քննարկեցին, թե ինչպես կարելի է իմանալ մարդը վարակվա՞ծ է ՄԻԱՎ-ով, թե՞ ոչ: Դասի ավարտին տեսանյութի միջոցով ավելի պատկերավոր պատկերացրին ՀՀ-ում վիրուսակիրների ունեցած դժվարությունները, բուժման մեթոդները և մարդկանց վերաբերմունքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդու նկատմամբ: Աշակերտները հասկացան, որ յուրաքանշյուր վիրուսային հիվանդությանդության դեմ պայքարում ավելի հեշտ է կանխարգելել վիրուսի ներթափանցումը մարդու օրգանիզմ, քան արդեն վիրուսի ներթափանցումից հետո՝ բուժվել:
| |
| |
Դիտումներ: 104 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |