Ամանորի շունչը Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում

Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում ամանորյա տոնական տրամադրություն էր։ Դասվար Ռիտա Շալունցի գլխավորությամբ դասարանի աշակերտներն ու ծնողները ամանորյա շունչ էին հաղորդել դասարանին։

«Տեխնոլոգիա» առարկայի դասաժամի ընթացքում աշակերտներն ամանորյա բացիկներ էին պատրաստել, իսկ «Մայրենի» առարկայի դասաժամի ընթացքում «Անվանիր, նկարագրիր, գործիր» մեթոդով գրել էին շարադրություն նվիրված Նոր տարվան, որն ընթերցեցին տոնածառի մոտ, ինչպես նաև արտասանեցին ու երգեցին։

Գունավոր թղթերի վրա աշակերտներն իրենց բարեմաղթանքներն ու ցանկություններն էին գրել և փակցրել գրատախտակին։

  

  

  

  

  

  

  

  

 

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.12.2021)
Դիտումներ: 477 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar