Դեկտեմբերի 18-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին դպրոցի 2024 թվականի սպորտային ձեռքբերումները։ ՄԿԱ գծով համակարգող Արմիդա Գևորգյանը «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը, Ռոբերտ Արզումանյանը դպրոցի սաներին հանձնեցին 2024 թվականի ընթացքում դպրոցի աշակերտների մասնակցած սպորտային միջոցառումների, մրցույթների, ֆուտբոլային խաղերի, բասկետբոլի ներդպրոցական մրցաշարի պատվոգրերը, մեդալները և գավաթը։ Այս բոլոր մրցաշարերին մասնակցել են դպրոցի 80-ից ավելի աշակերտներ: Հավելենք, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Մ10 և Մ14 թիմերը 2024 թվականին ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ֆուտբոլի դպրոցականների առաջնության համայնքային փուլում զբաղեցրել են 1-ին տեղը, իսկ մարզային փուլում՝ Մ10 թիմը դարձել է առաջնության հաղթող: ՀՖՖ-ի կողմից բոլոր մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, իսկ դպրոցը՝ գավաթով:
| |
| |
Դիտումներ: 281 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |