Ամփոփվեցին 2021 թվականի ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի սպորտային ձեռքբերումները

Դեկտեմբերի 21-ին Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին 2021 թվականի ընթացքում դպրոցի սպորտային ձեռքբերումները: 

Ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց սպորտային միջոցառումների բոլոր մասնակիցներին դպրոցի անունը բարձր պահելու համար, իր խոսքում կարևորեց «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչների կատարած աշխատանքը: «Իհարկե դժվար է մի քանի բառով ներկայացնել այն երկարատև, հետևողական ու շարունակական աշխատանքը, որն իրականացվել է, սակայն մեր գրանցած արդյունքներն ու հաջողությունները դրանց խոսուն ապացույցներն են»,-նշեց Սերգեյ Ավանեսյանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանին և Ռոբերտ Արզումանյանին:

Սերգեյ Ավանեսյանը դպրոցի սաներին հանձնեց 2021 թվականի ընթացքում մասնակցած սպորտային միջոցառումների պատվոգրերը, շնորհակալագրերը:

2021 թվականի ընթացքում Գորիսի Յու. Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի սաները մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությանը, Գորիսի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների միջև բասկետբոլի բաց առաջնությանը, ՀՖՖ ֆուտբոլի դպրոցականների առաջնությանը, վոլեյբոլի միջհամայնքային առաջնությանը, բասկետբոլի ներդպրոցական առաջնությանը, «Սպորտային սերունդ» ծրագրին:

Հատկանշական է, որ  Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում հաղթող ճանաչվելու արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք:

Նշենք նաև, որ դպրոցի սաները մասնակցած բոլոր մրցույթներում զբաղեցրել են պատվավոր 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականները:

  

  

  

  

Ավելի շատ լուսանկարները՝ այստեղ:

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.12.2021)
Դիտումներ: 556 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar