ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում վերջիններիս հեղինակության բարձրացմանը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթը կազմակերպվում է հետևյալ անվանակարգերով. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 23-ն է, ժամը՝ 18։00: Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ | |
| |
Դիտումներ: 677 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |