Այսօր կրթական գործընթացի հաջողությունը մեծապես կախված է ոչ միայն ուսուցիչների ու աշակերտների աշխատանքից, այլև ծնողների ակտիվ մասնակցությունից: Դպրոցում դասի արդյունավետության բարձրացումը անհնար է առանց ծնողի հետ անմիջական համագործակցության: Դպրոցի տնօրինության և ծնողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է «Դասը վարում է ծնողը» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է խոսել այն մասին, թե ինչպես կարող են ծնողներն աջակցել երեխաներին դպրոցում և խթանել նրանց ուսումնառության մեջ՝ ստեղծելով բարենպաստ միջավայր ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Նախաձեռնությունը թույլ կտա նաև պարզել, թե ինչպես են ծնողները կարողանում արդյունավետ հաղորդակցվել ուսուցիչների հետ: Այն կստեղծի միջավայր, որտեղ ընտանիքը և դպրոցը միասին կաշխատեն աշակերտների առաջընթացի համար։ Նման նախաձեռնությունները նպաստում են դպրոցի և ծնողների միջև համագործակցության խթանմանն ու սովորողների հնարավորությունները բացահայտելուն: Նախաձեռնությունն արդեն իսկ մեկնարկել է և շուտով ըստ դասարանների կներկայացնենք կատարված աշխատանքը։ | |
| |
Դիտումներ: 211 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |