«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլում դպրոցի 7-9-րդ դասարանցիներն անցան մարզային փուլ

Փետրվարի 28-ին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը՝ 7-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների թիմը համառ և դիտարժան խաղերից հետո գրավեց 1-ին պատվավոր տեղը և իրավունք ստացավ Գորիսի տարածաշրջանը ներկայացնելու մարզային փուլում:

Մարզական խաղերին մասնակցում էին Գորիսի տարածաշրջանից 25 դպրոցներ:

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը:

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.02.2025)
Դիտումներ: 178 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar