Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի պետական համալսարան

Մարտի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները՝ «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի պետական համալսարան:

Աշակերտներին ողջունեցին Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցն ու մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս Արտուր Խոջաբաղյանը:

Արփինե Դինունցը կարևորեց այն փաստը, որ դպրոցում իրականացվող առարկայական նախագիծը, որի շրջանակում աշակերտներն այցելել են համալսարան, հնարավորություն կտա աշակերտներին զարգացնելու իրենց հմտությունները և անմիջականորեն ծանոթանալու համալսարանի տեխնոլոգիական հնարավորությունների մի փոքր մասին: 

Արտուր Խոջաբաղյանն աշակերտներին ծանոթացրեց եռաչափ տպիչի հնարավորություններին, գործառույթներին, առավելություններին, թերություններին: Նա բացատրեց մոդելավորման և տպագրության գործընթացը՝ մեկնաբանելով դրա կիրառական նշանակությունը ժամանակակից տեխնոլոգիաներում:    

Աշակերտներն իրենց նախագծի թեմայի շրջանակում ընտրեցին քսանանիստի մոդելը և մասնակցեցին դրա տպագրության գործընթացին։ Եռաչափ տպիչի աշխատանքին ծանոթանալուց հետո «Thingiverse» հարթակի միջոցով ուսումնասիրեցին մոդելավորված և փորձարկված պատրաստի մոդելներ, որոնք կարելի է տպել եռաչափ տպիչով։

Դպրոցականների շրջանում առաջացած ոգևորությունը փաստում էր, որ ճանաչողական այցը իրապես ստացված և կարևոր քայլ էր նրանց կրթական զարգացման համար:

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական համալսարանին՝ հյուրընկալության համար:

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (08.03.2025)
Դիտումներ: 150 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar