Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Ալլա Առստամյանն ու Արփինե Մարտիրոսյանը մասնակցել են մաթեմատիկայի ուսուցիչների համաժող
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհիներ Ալլա Առստամյանն ու Արփինե Մարտիրոսյանը մասնակցել են մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Համաժողովի ընթացքում «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը ներկայացրել է մաթեմատիկայի 5-9-րդ դասարանների դասագրքերի հայեցակարգն ու մեթոդաբանությունը։ Կայացել է պանելային քննարկում՝ «Ուսուցանում արհեստական բանականության միջոցով» թեմայով։
| |
| |
Դիտումներ: 250 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |