Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի ընդհանուր ժողով

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ծնողական խորհրդի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 25 դասարանների ծնողական կոմիտեների նախագահները: Ժողովի օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ով իր խոսքում կարևորեց ծնողների դերը և ներգրավվածությունն աշակերտների կրթության գործընթացում: «Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն, քննությունների և թեստերի ավելի լավ արդյունքներ: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում»,-իր խոսքում նշեց Դավիթ Կոստանդյանը:

Օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում էր դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Սաթենիկ Ղահրամանյանի 2020-2021 ուսումնական տարվա հաշվետվությանը: Վերջինս ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

Նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունը լսելուց և ի գիտություն ընդունելուց հետո ծնողական խորհրդում քննարկվեց խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Ընտրության արդյունքում Սաթենիկ Ղահրամանյանը միաձայն վերընտրվեց խորհրդի նախագահ:

Օրակարգում ընդգրկված էր նաև դպրոցում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջների՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների պահպանման մասին, 1-4-րդ դասարանցիների համար «Տաք սննդի» տրամադրման մասին հարցերը:

Լրացուցիչ քննարկվեց արցախցի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու մասին հարցը:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 317 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar