Դեկտեմբերի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր տնօրեն Դավիթ Կոստանդյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնադաստիարակչական աշխատանքներին, «Ֆրանսերեն» առարկայի 7-9-րդ դասարանների դրվածքին վերաբերող հարցեր:
Դասղեկները, դասվարները՝ ըստ դասարանների ներկայացրին 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում աշակերտների միջին որակական գնահատականները (ըստ առարկաների և ըստ աշակերտների), առաջադիմությունը, որակը, բացակայությունների քանակը: Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Նինա Բաղդասարյանը ներկայացրեց «Ֆրանսերեն» առարակայի 7-9-րդ դասարանների դրվածքի ուսումնասիրման տվյալները, նշելով, որ արձանագրված արդյունքները գոհացուցիչ են: Անդրադարձ կատարվեց նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կանխարգելիչով աշխատանքներ տարվող աշակերտների հետ կապված հարցերին: Քննարկվեցին նաև տնօրենության կողմից տրված գրավորների արդյունքները, էլեկտրոնային մատյանների մատենավարության ժամանակ առկա թերություններն ու խնդիրները:
| |
| |
Դիտումներ: 691 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |