Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին

2024-2025 ուսումնական տարին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում եզրափակվեց տեսանելի արդյունքներով։ Աշակերտների առաջադիմությունն ու ուսուցիչների հետևողական, նվիրված աշխատանքն իրենց վկայությունն են թողել թե՛ գիտելիքների ստուգումներում, թե՛ ավարտական քննություններում։

Դպրոցի բոլոր դասարաններում արձանագրվել են առաջադիմության և որակի բարձր ցուցանիշներ։

    

4-րդ դասարանների աշակերտները հաջողությամբ հաղթահարել են տարեվերջյան ստուգումները, որոնց արդյունքներով «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից արձանագրվել է 100 տոկոս առաջադիմություն։ Ընդհանուր առմամբ՝ 82 աշակերտ փոխադրվել է միջին դպրոց, որոնցից 43-ը՝ գերազանց առաջադիմությամբ։

Գիտելիքների ստուգման արդյունքները․
«Մայրենի»

  • Առաջադիմություն՝ 100%
  • Որակ՝ 89%
  • Միջին որակական գնահատական՝ 8.4։

«Մաթեմատիկա»

  • Առաջադիմություն՝ 100%
  • Որակ՝ 81%
  • Միջին որակական գնահատական՝ 8.3։

9-րդ դասարանի աշակերտները, որոնք իրենց ուսումն ավարտեցին հիմնական կրթության աստիճանում, ցուցաբերել են բարձր պատրաստվածություն։ 64 աշակերտից 10-ը ստացել է գերազանցության նմուշի վկայական։ Երկու ավարտական դասարաններում էլ առաջադիմությունը կազմել է 100 տոկոս, իսկ որակական ցուցանիշները՝ համապատասխանաբար 56 տոկոս և 77 տոկոս։

    

    

Քննությունների արդյունքները՝
9-րդ «Ա» դասարան

  • Առաջադիմություն՝ 100%
  • Որակ՝ 56%
  • Միջին որակական գնահատական՝ 13.4։

9-րդ «Բ» դասարան

  • Առաջադիմություն՝ 100%
  • Որակ՝ 77%
  • Միջին որակական գնահատական՝ 15.4։

Ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմության համար ընդհանուր առմամբ պարգևատրվել է 221 աշակերտ, որը կազմում է դպրոցի աշակերտների 38 տոկոսը։ Սա դպրոցի բարձր ակադեմիական մակարդակի և աշակերտների աշխատասիրության վկայությունն է։

Այս արդյունքները հնարավոր են դարձել դպրոցի մանկավարժական կազմի հետևողական աշխատանքի, կրթական մոտեցումների արդյունավետ կիրառման, ինչպես նաև աշակերտների պատասխանատվության ու ձգտման շնորհիվ։ Դասվարները, դասղեկները, առարկայական ուսուցիչներն ու բազմամասնագիտական թիմն ամբողջ տարվա ընթացքում ցուցաբերել են ներշնչող նվիրում՝ խթանելով յուրաքանչյուր աշակերտի անձնական առաջընթացը։

Դպրոցը շարունակում է մնալ Գորիսում կրթական բարձր որակի պահպանման և զարգացման կարևոր կենտրոններից մեկը՝ իր առողջ միջավայրով, նպատակային աշխատանքով և կրթության արժևորմամբ։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.06.2025)
Դիտումներ: 93 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar