Վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ և ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Այս օրը խորհրդանշում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, գիտելիքի ու կրթության անսպառ ուժի հանդեպ հավատը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, եռանդ, ստեղծագործական ոգի և մեծ հաջողություններ։

Գիտելիքը մարդու և հասարակության ամենահզոր զենքն է: Մենք տեսնում ենք, թե որքան մեծ նվիրումով են ծնողներն իրենց երեխաների համար փորձում գտնել լավագույն կրթօջախը՝ 21-րդ դարի պահանջներին համահունչ կրթություն ստանալու նպատակով։

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է մեր հետևողական աշխատանքից ու նվիրումից։ Սեպտեմբերի 1-ը մեր օրացույցում նշվում է որպես Գիտելիքի օր, քանի որ գիտելիքը միշտ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը։

Սիրելի՛ աշակերտներ, այս օրն ընդմիշտ կմնա ձեր հիշողության մեջ որպես կրթության, գրի ու գիտելիքի հանդեպ սիրո խորհրդանիշ: Հարստացրեք ձեր գիտելիքները, զարգացրեք մտավոր ու ֆիզիկական ունակությունները և դառնալու եք մեր երկրի վաղվա արժանավոր, գիտելիքով հարուստ և ազգային արժեքներին հավատարիմ քաղաքացիները։

Այս ուսումնական տարին սկսվում է յուրահատուկ, բայց ոգեշնչող պայմաններում։ Մեր դպրոցը ներկայում անցնում է հիմնանորոգման փուլ, և շուտով այն կվերածվի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած կրթօջախի՝ նոր դասասենյակներով, համակարգիչներով, լիովին կահավորված լաբորատորիաներով և նորագույն սարքավորումներով: Սա հնարավորություն է ստեղծելու հարմարավետ ու ոգեշնչող միջավայր, որտեղ մեր աշակերտները կարող են առավել արդյունավետ զարգացնել իրենց գիտելիքները և հմտությունները, ձեռք բերել նոր փորձ ու մոտիվացիա։

Թող այս ուսումնական տարին լինի նորանոր ձեռքբերումների, նվաճումների ու հաջողությունների տարի բոլորիս համար:

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի
վարչատնտեսական մասի համակարգող
Դավիթ Կոստանդյան

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.08.2025)
Դիտումներ: 39 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar