Հարգելի՛ գործընկերներ, աշակերտներ, ծնողներ, Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք բազում ձեռքբերումներով լի 2021 թվականին և կհայտնվենք 2022-ի գրկում՝ նոր հույսերով, սպասումներով, ջերմությամբ, նոր և նորարար լինելու մեծ նկրտումներով: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով: Ամփոփելով անցնող տարին՝ պետք է նշեմ, որ 2021 թվականն իսկապես բարդ ժամանակահատված էր բոլորիս համար, լի բազմաթիվ խնդիրներով, անսպասելի շրջադարձերով, բոլորովին նոր իրողություններով: Հարկ եմ համարում փաստել, որ համատեղ ջանքերի, նվիրված և համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, լիովին կատարել մեր առջև դրված խնդիրներն ու այդ ամենի արդյունքում արձանագրել դրական ցուցանիշներ: Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային դժվարություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար: Համոզված եմ, որ նույն նվիրումով ու եռանդով աշխատելու ենք ապագայում ևս՝ դպրոցի բոլոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով և էլ ավելի ամրագրելու մեր առաջատար դիրքերը հանրապետության կրթական ոլորտում: Լավատեսությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ ցանկանում եմ, որպեսզի 2022 թվականը բոլորիս համար նշանավորվի աշխատանքային նոր ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում: Ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից: Կրկին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ եւ ձեր հարազատներին քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն ու ամենայն բարիք: Ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչելու են առաջիկա օրերին մեր տներում ու ընտանիքներում, բոլոր բարեմաղթանքներին, որոնք դեռ ասելու ենք միմյանց սիրով ու լավատեսությամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: | |
| |
Դիտումներ: 567 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |