|
Հոկտեմբերի 22-24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ և ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կայացավ «Ձևավորող գնահատումը պատմության և հասարակագիտության ժամերին» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարեց մենթոր Արմինե Աբրահամյանը։ Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 25 ուսուցիչներ։ Վերապատրաստման հերթական փուլը կայացավ արդյունավետ և ինտերակտիվ միջավայրում՝ ընդգրկելով տեսական ու գործնական բոլոր բաղադրիչները։ Դասընթացի ընթացքում ուսուցիչներին ներկայացվեցին մոդուլի շրջանակում ներառված նյութերը, որոնք նպատակ ունեին խորացնել մասնակիցների գիտելիքները և զարգացնել մասնագիտական հմտությունները՝ ձևավորող գնահատման առանձնահատկությունների ուղղությամբ։ Նյութի մատուցմանը զուգահեռ իրականացվեցին իրավիճակային քննարկումներ, որոնց ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան թեման կապել սեփական դասավանդման փորձի հետ, կիսվել հաջողված մեթոդներով և սովորել միմյանցից։ Քննարկումները նպաստեցին համագործակցային և բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը՝ խթանելով մասնագիտական փոխօգնությունն ու փորձի փոխանակումը։ Վերապատրաստման ավարտին անցկացվեց վերջնաթեստ, որը կազմակերպվել էր ինքնաշխատ եղանակով՝ ապահովելով գնահատման օպերատիվությունն ու թափանցիկությունը։ Ստացված արդյունքները ցույց տվեցին, որ վերապատրաստման նպատակները լիարժեքորեն իրականացվել են։ Մասնակից ուսուցիչները ձեռք են բերել ոչ միայն նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև զարգացրել են շարունակական մասնագիտական զարգացման նկատմամբ պատասխանատվության և ինքնազարգացման մոտիվացիան։ Վերապատրաստման արդյունքներով կարելի է փաստել, որ դասընթացը հասել է իր հիմնական նպատակներին՝ ապահովելով մասնակիցների մասնագիտական առաջընթացը և ուսուցման որակի բարձրացումը։ Դասընթացը համակարգեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։
| |
|
| |
| Դիտումներ: 100 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




