«Ձևավորող գնահատումը մաթեմատիկայի, հանրահաշվի և երկրաչափության դասերին» թեմայով վերապատրաստում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ
|
Հոկտեմբերի 20-21-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ և ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կայացավ «Ձևավորող գնահատումը մաթեմատիկայի, հանրահաշվի և երկրաչափության դասերին» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարեց մենթոր Բելլա Թամրազովան։ Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 25 ուսուցիչներ։ Դասընթացը կազմակերպվել է նախապես հաստատված դասացուցակի համաձայն և անցկացվել է բարձր մասնագիտական մակարդակով։ Դասընթացի ընթացքում ուսուցիչները կիսվել են իրենց փորձով և հաջողված մեթոդական լուծումներով, ինչպես նաև քննարկել գնահատման գործընթացի ընթացքում առաջացող հարցերն ու մարտահրավերները։
| |
|
| |
| Դիտումներ: 64 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


