|
Հոկտեմբերի 15-ին և հոկտեմբերի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ և ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կայացավ «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարեց մենթոր Աշոտ Մաշուրյանը։ Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 22 ուսուցիչ։ Վերապատրաստումն իրականացվել է առցանց ձևաչափով՝ «Microsoft Teams» հարթակում, համաձայն հաստատված ժամանակացույցի։ Յուրաքանչյուր հանդիպում տևել է 3 ակադեմիական ժամ, իսկ ամբողջ դասընթացը կազմակերպվել է ինտերակտիվ և գործնական ձևաչափով, ապահովելով ուսուցիչների ակտիվ ներգրավվածությունը։ Դասընթացների ընթացքում իրականացվել են տարբեր ուսումնական ձևաչափեր՝
Վերապատրաստման հիմնական նպատակներն էին՝
Մասնակից ուսուցիչները ցուցաբերել են բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն․ նրանք ներգրավվել են քննարկումներին, արտահայտել սեփական մասնագիտական դիտարկումները, բարձրացրել կրթական դաշտում առկա արդիական խնդիրներ և ներկայացրել կառուցողական առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 116 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




