|
Նոյեմբերի 7-8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ և ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կայացավ «Ապատեղեկատվության դեմ պայքար. ինքնության հիմքով ձևավորված կարծրատիպեր» թեմայով վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարեց մենթոր Անուշ Արզումանյանը։ Դասընթացին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 25 ուսուցիչ։ Վերապատրաստման ծրագիրը կառուցվել էր այնպես, որ միավորեր թե՛ տեսական, թե՛ գործնական բաղադրիչները։ Բացի թեմատիկ նյութի ներկայացումից, անցկացվել են իրավիճակային վերլուծություններ և ինտերակտիվ քննարկումներ, որոնք նպաստել են ուսուցիչների կողմից թեմայի խորքային ըմբռնմանը։ Այս ձևաչափը հնարավորություն է տվել մասնակիցներին կապել ներկայացվող բովանդակությունը սեփական դասավանդման փորձի հետ և գտնել այն գործնականում կիրառելու արդյունավետ ուղիներ։ Դասընթացի մեկնարկին և ավարտին անցկացվել են նախաթեստ և վերջնաթեստ՝ մասնակիցների գիտելիքների մակարդակի փոփոխությունը և վերապատրաստման արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Թեստավորումն իրականացվել է ինքնաշխատ եղանակով, ինչի շնորհիվ հնարավոր է եղել օպերատիվ կերպով ամփոփել արդյունքները և վերլուծել ուսումնական առաջընթացը։ Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները ոչ միայն համալրել են իրենց մասնագիտական գիտելիքները, այլև զարգացրել են համագործակցային և քննադատական մտածողության հմտությունները։ Իրավիճակային քննարկումները նպաստել են փորձի փոխանակմանն ու մասնագիտական երկխոսության մշակույթի ձևավորմանը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն ունեցել է արտահայտվելու, իր գաղափարներն ու փորձառությունները ներկայացնելու, ինչպես նաև գործընկերներից օգտակար խորհուրդներ ստանալու հնարավորություն։ Վերապատրաստման ծրագիրը լիարժեքորեն իրականացրեց իր նպատակները։ Մասնակիցները ձեռք բերեցին արդիական, գործնականում կիրառելի գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են անմիջապես ներառվել դասավանդման գործընթացում։ Արդյունքում ձևավորվեց արդյունավետ մասնագիտական միջավայր, որտեղ ընդգծվեց ուսուցչի շարունակական զարգացման, նորարարական մոտեցումների կիրառման և ուսումնական որակի բարձրացման կարևորությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 30 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



