«Հակակոռուպցիոն կրթություն․ կոռուպցիա–բարեվարքություն, մասնագիտական բարեվարքություն, վարքականոնները պրակտիկայում» թեմայով վերապատրաստում՝ Գորիսի թիվ 3

Նոյեմբերի 11-12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգմամբ, ԿԶՆԱԿ-ի կողմից սահմանված մենթորական ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հակակոռուպցիոն կրթություն․ կոռուպցիա–բարեվարքություն, մասնագիտական բարեվարքություն, վարքականոնները պրակտիկայում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը վարել է մենթոր Արևիկ Հայրապետյանը։

Վերապատրաստմանը մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթագոտու 15 դպրոցների 28 ուսուցիչներ։ Դասընթացի ընթացքում նրանք ծանոթացել են հակակոռուպցիոն կրթության հիմնարար սկզբունքներին, բարեվարքության և մասնագիտական վարքականոնների պահանջներին, ինչպես նաև դրանց կիրառությանը կրթական միջավայրում։

Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ ձևաչափով․ տեսական նյութին զուգահեռ կազմակերպվել են իրավիճակային քննարկումներ, որոնք նպաստել են թեմաների խորքային ըմբռնմանը և նյութի կապակցմանը մասնակիցների սեփական մասնագիտական փորձի հետ։ 

Մասնակից ուսուցիչները նշել են, որ վերապատրաստումը խթանել է փոխադարձ համագործակցությունը, փորձի փոխանակումը և արդյունավետ մասնագիտական քննարկումները։ Ստացված գիտելիքներն ու հմտությունները նրանք կկիրառեն իրենց դասապրոցեսին՝ նպաստելով բարեվարքության և պատասխանատու վարքագծի մշակույթի ամրապնդմանը դպրոցներում։

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.11.2025)
Դիտումներ: 24 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar