3-12-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 10-ից մեկնարկում է ուսումնական գործընթացը

Դպրոցներում հունվարի 10-ից մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

Հունվարի 10-ից ուսումնական գործընթացը մեկնարկում է 3-12-րդ դասարանների աշակերտների համար, իսկ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը շարունակվում է մինչև հունվարի 23-ը՝ ներառյալ:

Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսումնական պլանում կատարված փոփոխությամբ ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով՝ ուսումնական տարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.01.2022)
Դիտումներ: 516 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar